Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Տեղեկատվական հարթակում անհրաժեշտ տվյալների մուտքագրման, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու լիազորությունների հետ կապված աշխատանքների իրականացում:
Հիմնական պարտականությունները՝
Իրականացնում է տեղեկատվական հարթակում տվյալների վերաբերյալ կադրային շտեմարանների ստեղծման աշխատանքները:
Իրականացնում է ՀՀ պետական պարգևներով պարգևատրված, ՀՀ պատ-վավոր կոչումների, ՀՀ բարձրագույն զինվորական կոչումների, բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճանների արժանացած անձանց մասին տեղեկատվության ստուգում բազայի միջոցով, ինչպես նաև ընթացիկ տեղեկատվության մուտքագրման և խմբագրման աշխատանքները:
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրերից համապատասխան քաղվածքների նախապատրաստում:
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց վերաբերյալ մատյանների պատշաճ վարման աշխատանքները:
Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուց-վածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի գերազանց իմացություն:
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2021 թվականի հունվարի 29-ը:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա-ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
_____________________________________________________________________________________
Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2020թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչությունում ներգրավված փորձագետի տվյալները |
Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները |
Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները |
Փիլոյան Մանե
|
Փիլոյան Մանե
|
-
|
Բարսեղյան Էլիզա
|
-
|
|
Մկրտումյան Արտուշ
|
-
|
|
Ղազարյան Քնարիկ
|
-
|
|
Գասպարյան Արուսյակ
|
-
|
|
Սաֆարյան Հայկուհի
|
-
|
|
Պողոսյան Մալվինա
|
-
|
|
Թադևոսյան Վերգուշ
|
-
|
|
Բարսեղյան Սուսաննա
|
-
|
|
Ղազարյան Սիլվա
|
-
|
Վերջնաժամկետ` 10.11.2020