Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
4, 5, 7, 9, 10-րդ հոդվածներ
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված
«Հանրային ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ
2-րդգլուխ, 7, 8, 10-րդհոդվածներ
6-րդգլուխ, 21-րդհոդված
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135
ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝
· Խնդրի լուծում
· Հաշվետվությունների մշակում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-14.1-Մ1-2) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 30-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել են.
1) Արտակ Ալեքսանի Խանամիրյանը
2) Հրանուշ Խաչիկի Խաչատրյանը
3) Նաիրա Արմոյի Հայրապետյանը
4) Գայանե Սլավիկի Հովհաննիսյանը
5) Հայկուհի Մաքսիմի Ոսկանյանը
6) Նարինե Զավենի Քոլոյանը:
«30» հոկտեմբերի 2020թ.
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 3-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Հայկուհի Մաքսիմի Ոսկանյանը:
«3» նոյեմբերի 2020թ.
Վերջնաժամկետ` 09.10.2020