18
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ3-1) քաղաքա­ցիական ծառայության թափուր պաշ­տոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայող­ները ևքաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանց­ված քաղաքա­ցիակա նծառայողները:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհա­նուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ3-1) պաշտոնի բնութա­գրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրա­վունքների, պարտականու­թյուն­ների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնա­գիտական գիտելիքների, կոմպե­տենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա­կերպական լիազորու­թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվու­թյունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհա­նուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ3-1) քաղաքացիական ծառայու­թյան թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակ­ցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համա­րանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հար­յուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
2-րդ գլուխ, 29, 41, 56-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

 
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
 

4, 5, 7, 9, 10-րդ հոդվածներ

 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք


1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
 

«Հանրային ծառայության մասին» օրենք

1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված

 
 

 «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք


1-ին գլուխ, 2, 3, 4, 5, 7-րդ հոդվածներ

 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Խնդրի լուծում

·         Հաշվետվությունների մշակում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթը կասեցնելու վերաբերյալ

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի Հ-299-Ա հրամանի համաձայն կասեցվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթը:


 

 

 
ՑՈՒՑԱԿ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-14.1-Մ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ

 


Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 6-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է.

1. Նարինե Սարգսի Քալաջյանը:

 

 

«6» նոյեմբերի 2020թ.

 

 
 
 
 

  

Վերջնաժամկետ` 30.09.2020

← Վերադառնալ