Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները ևքաղաքացիական ծառայությանկադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
2, 4-րդ հոդվածներ
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված
«Հանրային ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ
2, 3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝
· Խնդրի լուծում
· Հաշվետվությունների մշակում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթը կասեցնելու վերաբերյալ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի Հ-298-Ա հրամանի համաձայն կասեցվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթը:
ՑՈՒՑԱԿ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-14.2-Մ3-2) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձա-նագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի նոյեմբերի 6-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է.
1. Մարո Վլադիմիրի Ղուկասյանը:
«6» նոյեմբերի 2020թ.
Վերջնաժամկետ` 30.09.2020