Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.1-Մ3-1)պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.1-Մ3-1)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրենք
1-ին գլուխ, 2-րդ հոդված
2-րդ գլուխ, 4, 5-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 6, 11-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24697
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123353
«Հանրային ծառայության մասին» օրենք
2-րդ գլուխ, 5-րդ հոդված
3-րդ գլուխ, 12-րդ հոդված
8-րդ գլուխ, 48-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
2-րդ գլուխ, 10, 12-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 15-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141274
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
«Օտարերկրյա ներդրումների մասին» օրենք
1-ին բաժին, 5-րդ հոդված
4-րդ բաժին, 17, 19, 23-րդ հոդվածներ
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝
· Խնդրի լուծում
· Հաշվետվությունների մշակում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
ՑՈՒՑԱԿ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-8.1-Մ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է.
1. Շուշանիկ Աշոտի Գասպարյանը:
«14» հոկտեմբերի 2020թ.
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 16-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Շուշանիկ Աշոտի Գասպարյանը:
«16» հոկտեմբերի 2020թ.
Վերջնաժամկետ` 24.09.2020