Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի(ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի(ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
3-րդ գլուխ, 10-րդ հոդված
4-րդ գլուխ, 25-րդ հոդված
2-րդ գլուխ, 8, 13-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 15-րդ հոդված
Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենք
2-րդ գլուխ, 5, 6, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 8, 9, 10, 11, 13, 16-րդ հոդվածներ
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենք
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 9-րդ հոդված
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ
1-ին բաժին, 2, 5, 10, 11-րդ հոդվածներ
2-րդ բաժին, 16-րդ հոդված
3-րդ բաժին, 25-րդ հոդված
4-րդ բաժին, 1-ին գլուխ, 26-րդ հոդված
4-րդ բաժին, 3-րդ գլուխ, 33, 34-րդ հոդվածներ
6-րդ բաժին, 50-րդ հոդված
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշում
ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 2-Ն հրաման
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ (հղում՝https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
· Աշխատակազմի կառավարում
· Խնդրի լուծում
· Որոշումների կայացում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
ՑՈՒՑԱԿ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ-ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-13.1-Ղ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 19-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է.
1. Աննա Ստյոպայի Մկրտչյանը:
«19» հոկտեմբերի 2020թ.
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 21-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթա¬հարած միակ մասնակիցն է Աննա Ստյոպայի Մկրտչյանը:
«21» հոկտեմբերի 2020թ.
Վերջնաժամկետ` 24.09.2020