Հայտարարություններ
Հայտարարություն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության նախագահը կարգադրություն է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին:
Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
նախագահ` Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ, ՀՀ նախագահի օգնական
քարտուղար` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
անդամներ`
Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ
Տիգրան ՖԱՐՄԱՆՅԱՆ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ` «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ են, ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայոց լեզվին:
Խորհրդի անդամի պաշտոնին չեն կարող հավակնել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները,
բ) oտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք,
գ) Հանրային և մաuնավոր հեռուuտառադիոընկերությունների ղեկավարները,
դ) հեռուստառադիոընկերությունների հետ ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն, քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:
Փաստաթղթերը ներկայացվում են մրցութային հանձնաժողով մինչև 17.02.2013թ. ներառյալ, ամեն օր (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 09.30-12.30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. 522364): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:
Մրցութային հանձնաժողով
______________________________________________
Վերջնաժամկետ` 17.02.2013