ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՔՍԻՄԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը և Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 4-ի եզրակացությունը.
1. Հայկուհի Մաքսիմի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 9-ից նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 01-13-Ղ3-1):
2. Աշխատավարձը սահմանել 310.858 Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

2022թ. մարտի 7
Երևան
ՆԿ-20-Ա



← Վերադառնալ