ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 45-րդ հոդվածների 3-րդ մասերը.
1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (ծածկագիր՝ 03-1.2-1) Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ վերանշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 01-7-Ղ1-1) պաշտոնում:
2. Սույն կարգադրությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի 10
Երևան
ՆԿ-59-Ա



← Վերադառնալ