ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալա-գրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝

Վոլոդյա Վազգենի ՇԱՔԱՐՅԱՆԻՆ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Շիրակի մարզի Գյումրու տարածքային կազմակերպության ղեկավար

Հայկ Խաչատուրի ՎԱՐԱԳՅԱՆԻՆ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Շիրակի մարզի Արթիկի տարածքային կազմակերպության ղեկավար

Արտավազդ Մաթևոսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային կազմակերպության ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. մարտի 1
Երևան
ՆԿ-38-Ա



← Վերադառնալ