Արցախ
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:
***
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում: