09
05, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին


Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Հանրապետության Նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի և «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացման արարողություններին:

 

← Վերադառնալ