Արցախ
Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:
ՀՀ նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:
ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: