14
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նոյեմբերի 14-ից մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հերթական եռօրյա աշխատանքային այցը:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի հանձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, մարտական հերթապահության ավաններում միասին հետեւել` ցուցադրական պարապմունքներին:

ՀՀ եւ ԼՂՀ Նախագահները ներկա են գտնվել նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների ընթացքին եւ արդյունքներին:

Նոյեմբերի 15-ին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր, շրջայց կատարել զորանոցներում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը:

Աշխատանքային այցի ընթացքում Նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մարզպետներ:

← Վերադառնալ