24
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է ԼՂՀ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Հոկտեմբերի 25-ին Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Զորավարժություններից հետո ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր: Այստեղ Հանրապետության նախագահը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին:

 

← Վերադառնալ