Lois signées
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 16-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օևենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Դեղերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում¬ներ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: