19
12, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 19-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը չեղյալ ճանաչելու մասին, ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու-թյան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← Retour à la liste d'actualité