10
12, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 10-ին ստորագրել ««Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր - ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնա-դրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
 

← Retour à la liste d'actualité