21
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն¬ներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություն¬ներ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
 

← Retour à la liste d'actualité