Documents
Lois signées
30
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 30-ին ստորագրել «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: