12
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 12-ին ստորագրել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մաuին օրենքների փաթեթը, «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Lիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:
 

← Retour à la liste d'actualité