13
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթ և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքը:
 

← Retour à la liste d'actualité