12
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
 

← Retour à la liste d'actualité