11
02, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 11-ին ստորագրել է
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքները, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Հանրապետության նախագահը ստորագրել է նաև «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է սահմանելու կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, իսկ նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնելու է իրավասու տեսչական մարմինը, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից զատ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով տուգանք և 0,5 միավոր տուգանային միավորի կիրառում է սահմանվում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից անձնական տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու համար:


 

← Retour à la liste d'actualité