Lois signées
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրա-ցումներ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփո-խություններ կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակեր-պությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: