18
03, 2013

Նախագահը ստորագրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

← Retour à la liste d'actualité