Documents
Arrêtés
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Ատոմ Ռոբերտի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ համահայկական ծրագրերի վարչության պետ
Կամո Արարատի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հոկտեմբերի 10
Երևան
ՆԿ-169-Ա