Documents
Arrêtés
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆԿ-130-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հուլիսի 18-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-130-Ա կարգադրությունը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. ապրիլի 5
Երևան
ՆԿ- 52 -Ա