Arrêtés
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Աղավնի Բարդուղի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Հասմիկ Դարչոյի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Ռոզա Հայկի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ
Կարմեն Ցոլակի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. հունվարի 23
Երևան
ՆԿ-5-Ա