Arrêtés
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը՝ որոշում եմ.
Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Վանյա Վազգենի ԱԹՅԱՆԻՆ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ռուզաննա Արիսի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ծովինար Միշայի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ փոստի վարչության պետի տեղակալ
Աշոտ Հայկազի ՎԵՐԴՅԱՆԻՆ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հոկտեմբերի 31
Երևան
ՆԿ- 185 - Ա