Décrets
Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եվ լրացում կատարելու ամսին
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝
ո ր ո շ ու մ ե մ.
1.Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի:
Այդ կապակցությամբ Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության կառուցվածքը uահմանելու մաuին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ կետերը.
2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝
«12. Պետական եկամուտների կոմիտե»:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. օգոստոսի 20
Երևան