ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել՝

Գիտության վաստակավոր գործչի՝

Վազգեն Արշալույսի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաստակավոր մանկավարժի`

Արուսյակ Գրիգորի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-225-Ա



← Retour à la liste d'actualité