Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրել՝
Գոհար Վարդանի ԵՆԳՈՅԱՆԻՆ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
Ալիսա Սուրենի ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ ՀՀ Արմավիրի մարզի «Աղավնատան բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-222-Ա