Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել՝
Ջուլիետտա Գրիշայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տեղամասային մանկաբույժ
Կոնստանտին Յակովի ՏԵՐ-ՈՍԿԱՆՅԱՆԻՆ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-223-Ա