Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն ներկայացնելու վերաբերյալ» եզրակացությունը՝
ո ր ո շ ու մ ե մ.
Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. օգոստոսի 6
Երևան