Décrets
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ որոշում եմ.
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել`
1) «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝
Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ
Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ
Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ.
2) «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝
Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր)
Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. ապրիլի 13
Երևան