Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակի առթիվ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝
Տիգրան Բաբկենի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ դերասան
Մուրադ Վահրամի ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ դերասան
Մերի Սերգեյի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թատրոնի զգեստների նկարիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. մարտի 26
Երևան