Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ո ր ո շ ու մ ե մ.
1. Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար:
3.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. ապրիլի 15
Երևան