ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհելու մասին




Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել`

Անտոն Ամիջանի ԲԱԲԱՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի բաժանմունքի ավագ մարզիչ

Կիմ Մովսեսի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ

Արսեն Արտաշի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի շախմատային ակադեմիայի մարզիչ-մանկավարժ

Նաիրի Շավարշի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՙՀայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի ձյուդոյի մարզիչ-մանկավարժ

Հովիկ Ալբերտի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն

Արման Հրաչյայի ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ «Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզիչ-մանկավարժ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Խաչիկ Վանիկի ՎԱՀԱՆՅԱՆԻՆ Գյումրու «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի հունահռոմեական ըմբշամարտի ավագ մարզիչ

Գագիկ Հրանտի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի բասկետբոլի մարզիչ-մանկավարժ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. դեկտեմբերի 24
Երևան



← Retour à la liste d'actualité