ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ժողովրդական արտիստի`

Մելիք Բաբկենի ՄԱՎԻՍԱՔԱԼՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Ժողովրդական նկարչի`

Զախար Ավագի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ գեղանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր

Սլավիկ Բաղդասարի ՊԱՐՈՆՅԱՆԻՆ Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր

Վաստակավոր արտիստի`

Կարմեն Լևոնի ԹՈՍՈՒՆՅԱՆԻՆ ջութակահար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր

Սերգեյ Վլադիմիրի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ջութակահար

Հակոբ Գարեգինի ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆԻՆ «Կադանս» անսամբլի կիթառահար

Կարինե Հենրիկի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ Համազգային պետական թատրոնի դերասանուհի

Կամո Համլետի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

Վաստակավոր նկարչի`

Ռուբեն Սերգեյի ԱՐՈՒՏՉՅԱՆԻՆ գեղանկարիչ

Ֆելիքս Եղիշեի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ գեղանկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի`

Ռուբեն Մինասի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

Աշոտ Պատվականի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վարդան Ռուբենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր

Մշակույթի վաստակավոր գործչի՝

Ալիսա Վոլոդյայի ԱԴԱՄՅԱՆԻՆ բանասեր, Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության և զարգացման ծրագրերի բաժնի վարիչ

Ասատուր Կարապետի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ պրոդյուսեր, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն

Սոնա Նահապետի ԲԱՆՈՅԱՆԻՆ գեղանկարիչ

Սեդրակ Վահանի ԵՐԿԱՆՅԱՆԻՆ դաշնակահար, Հայաստանի հնագույն երաժըշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր

Ալեքսանդր Էդվարդի ԹՈՓՉՅԱՆԻՆ գրականագետ, արձակագիր

Լևոն Սուրենի ԻԳԻԹՅԱՆԻՆ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն

Յուրի Հակոբի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ մանկագիր

Գրիշա Սերյոժայի ՍՄԲԱՏՅԱՆԻՆ պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն

Հենրիկ Հովհաննեսի ՍՈԼԱԽՅԱՆԻՆ Փայտարվեստի պետական թանգարանի տնօրեն

Գագիկ Գառնիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ կինոռեժիսոր, վավերագրող

Վաստակավոր մանկավարժի՝

Վարդուշ Արտուշի ԿԱՏԻՆՅԱՆԻՆ Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 18
Երևան



← Retour à la liste d'actualité