ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու մասին




Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների մրցանակների շնորհման հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակ շնորհել՝
1) բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ ՍԱՂՅԱՆԻՆ` «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար.
2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ ՂՈՒԼՅԱՆԻՆ, Արմեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Ռոբերտ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Համլետ ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ, Անդրանիկ ՍԱՆՈՅԱՆԻՆ` «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար.
3) արվեստի բնագավառում՝ Գարրի ՌԱՇԻԴՅԱՆԻՆ` «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար.
4) ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ ԿՐՅՈՒՉԿՅԱՆԻՆ, Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Դիանա ԱՆՏՈՆՈՍՅԱՆԻՆ, Աննա ՇԱՀԻՆՅԱՆԻՆ` «Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար.
5) գրականության բնագավառում՝ Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ` «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար.
6) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ` «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. ապրիլի 19
Երևան



← Retour à la liste d'actualité