Décrets
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Արվեստի վաստակավոր գործչի`
Ավիկ Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Մշակույթի վաստակավոր գործչի`
Հասմիկ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն
Էդվարդ Գևորգի ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. մայիսի 23
Երևան