Décrets
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով`
Շավարշ Միքայելի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անանիա Շիրակացու մեդալով`
Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Նիկոլայ Միքայելի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Աշոտ Մովսեսի ՄՈՒՍԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Մովսես Խորենացու մեդալով`
Մանուկ Աշոտի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ամատունի Սասունիկի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. դեկտեմբերի 29
Երևան