ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի․
Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել`

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝

Նորիկ Գուրգենի ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադիր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Սամվել Սիմոն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, բարերար (ԱՄՆ)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արամ Վարուժանի ՍԱԼԱԹՅԱՆԻՆ գործարար, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ (ԱՄՆ)

Հովհաննես Էդուարդի ԱՎՈՅԱՆԻՆ գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

Անանիա Շիրակացու մեդալով՝

Վազգեն Սիմոնի ԳԵՎՈՐԿՅԱՆԻՆ գործարար, բարերար

Վարդան Մարտիրոսի ԳՐՔԻԿՅԱՆԻՆ գործարար, «Դիլի» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության հիմնադիր

Կառա Էլիզ ՄԱՐՍԹՈՆԻՆ գործարար, հասարակական գործիչ (ԱՄՆ)

Նորայր Ժիրայրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ գործարար, «Հոմպլեքս Հիպեր Մոլ» բազմաֆունկցիոնալ առևտրային կեն-տրոնի հիմնադիր

Վարդգես Լենդրուշի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ գործարար, բարերար

Երախտագիտության մեդալով՝

Հրաչյա ԲՈՅԱՋՅԱՆԻՆ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ

Բագրատիոն Էդուարդի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր

Կարեն Հրաչիկի ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ մշակութային և հասարակական գործիչ (Ֆրանսիա)

Արայիկ Մենժիկի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար

Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆԻՆ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր, բարերար (ԱՄՆ)

Պեգոր Հրաչ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր, բարերար (ԱՄՆ)

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Մարտիրոս Կառլենի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Ջրային կոմիտեի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրի ղեկավար

Կարեն Ռոբերտի ՇԵԿՈՅԱՆԻՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմ-նադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2026թ. մայիսի 25
Երևան
ՆՀ-120-Ա



← Retour à la liste d'actualité