Décrets
Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև միջպետական համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Ալեն ԺՅՈՒՊԵԻՆ Ֆրանսիայի Հանրապետության պետական նախարար, արտաքին
գործերի նախարար
Պատվո շքանշանով`
Էրիկ ԲԵՍՈՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և
թվային տնտեսության նախարար
Անրի դը ՌԵՆԿՈՒՐԻՆ Ֆրանսիայի Հանրապետության համագործակցության նախարար
Թիերի ՄԱՐԻԱՆԻԻՆ Ֆրանսիայի Հանրապետության տրանսպորտի նախարար
Պիեռ ԼԵԼՈՒՇԻՆ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին առ&տրի պետական քարտուղար
Անրի ԳԵՆՈՅԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի հատուկ խորհրդական
Ժան-Դավիդ ԼԵՎԻՏԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի դիվանագիտական խորհրդական
Մխիթար Գոշի մեդալով`
Անրի ՌԵՆՈՅԻՆ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ֆրանկ ԼՈՒՎՐԻԵԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խորհրդական
Գիյոմ ԼԱՄԲԵՐԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Լորան ՍՏԵՖԱՆԻՆԻԻՆ Ֆրանսիայի Հանրապետության պետական արարողակարգի ղեկավար
Դամիեն ԼՈՐԱՍԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. հոկտեմբերի 5
Երևան