Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝
Գրիգոր Հովհաննեսի ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻՆ «ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Նիկոլայ Հովհաննեսի ՎԱՆՅԱՆԻՆ «Աղյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Էդգար Արտակի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ԷԼԱ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 11
Երևան
ՆՀ-262-Ա