ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆՐԻ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, հանրային ծառայության ոլորտում երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Ռոբերտի ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ պարգևատրել «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. սեպտեմբերի 9
Երևան
ՆՀ-261-Ա



← Retour à la liste d'actualité