Décrets
Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Արթուր Ստեփանի ՄԵՍՉՅԱՆԻՆ ճարտարապետ
Պատվո շքանշանով`
Ատոմ ԷԳՈՅԱՆԻՆ (Կանադա) կինոռեժիսոր
Ալեքսանդր Գրիգորի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կոմպոզիտոր
Ալվարդ Բարդուղի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ գրող, հրապարակախոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`
Ժենյա Սեդրակի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի
Արսինե ԽԱՆՋՅԱՆԻՆ (Կանադա) դերասանուհի
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Ստեփան Համբարձումի ԴԱՎԹՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Հրաչյա Հրանտի ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
Վանիկ Հակոբի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ (Վան ԽԱՉԱՏՈՒՐ) նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ
Արտեմ Միքայելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ գրող, գրականագետ
Սերգեյ Գեորգիի ՍԱՐԱՋՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Սերգեյ Ներսեսի ՍԱՐԻՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Մովսես Խորենացու մեդալով`
Արևշատ Խոսրովի ԱՎԱԳՅԱՆԻՆ գրող, թարգմանիչ
Շուշանիկ Հարությունի ԱՓՈՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Սարինա Բենիկի ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ «Սպեղանի» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար
Գենիկ Սուրենի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ խմբավար, մանկավարժ
Համազասպ Հակոբի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն
Գուրգեն Վազգենի ԽԱՆՋՅԱՆԻՆ գրող, դրամատուրգ
Պողոս Կարապետի ՀԱՅԹԱՅԱՆԻՆ արվեստաբան
Ռուբինե Էդգարի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթի նկարիչ
Մանյա Գեորգիի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության տնօրեն, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն
Կորյուն Կարապետի ՂԱՖԱԴԱՐՅԱՆԻՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ
Մարգո Գևորգի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ գրող, հրապարակախոս
Արմեն Նաիրիի ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան
Ծովինար Լենսերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն
Մերուժան Սարգսի ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ գրող, հրապարակախոս
Վադիմ Վառլամի ՇՈՒԲԼԱՁԵԻՆ (Վրաստան) Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան