Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Բարեկամության շքանշանով պարգևատրել`
Պիեռ ՈՒԶՈՒԼԻԱՍԻՆ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ
Ֆրանսուա-Քզավիե ԲԵԼԱՄԻԻՆ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր (Ֆրանսիա)
Անն-Լորանս ՊԵՏԵԼԻՆ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ
Առնո ՆԳԱՉԱՅԻՆ Փարիզի փոխքաղաքապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024թ. ապրիլի 15
Երևան
ՆՀ-111-Ա