Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.
Արիության մեդալով՝
Նարեկ Կարենի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Մարտական ծառայության մեդալով՝
Անդրանիկ Արշակի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ (հետմահու)
Վաչագան Սարոյի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ (հետմահու)
Արսեն Ալեքսանդրի ՄԿՐՏԻՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հաշվարկի հրամանատար, շարքային (հետմահու):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023թ. սեպտեմբերի 12
Երևան
ՆՀ-298-Ա